ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողներ և 22 երկրների պատվիրակներ են մասնակցում Երևանում ընթացող թարգմանիչների համաժողովին

ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողներ և 22 երկրների պատվիրակներ են մասնակցում Երևանում ընթացող թարգմանիչների համաժողովին

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում կայացավ ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովի պաշտոնական բացումը: Համաժողովի մասնակիցներին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձն ընթերցեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:

Այսօր համաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև ԱՊՀ և Բալթյան երկրների ԶԼՄ-ների շուրջ 40 ներկայացուցիչներ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ համաժողովին խոսվելու է այն գործընթացների մասին, որոնք հնարավորություն են տալու առանձին մշակութային տարածքից գնալ դեպի ընդհանուր մշակութային տարածք: «Սա արդեն 4-րդ համաժողովն է անցկացվում Երևանում և դա էլ հենց այն ազդակն է, որ նպաստելու է այդ գործընթացների զարգացմանը»,- ասել է նախարարը և հավելել, որ պատահական չէ, որ հենց հոկտեմբեր ամսին է թարգամանիչների համաժողովը, քանի որ հոկտեմբերը Հայաստանում թարգմանիչների ամիսն է:

Նախատեսված է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները կմասնակցեն նաև «Արարատի փեշերին» խորագրով լրատվամիջոցների աշնանային դպրոցի աշխատանքներին:

Համաժողովը մեկնարկել էր հոկտեմբերի 25-ին: Հայաստան են ժամանել 22 երկրների 130 պատվիրակներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---