Սենատոր Բոքսերը 30 տարի շարունակ պաշտպանում է Կալիֆոռնիայի հայ համայնքի շահերը, և համայնքը նույն կերպ պատասխանում է նրան

Սենատոր Բոքսերը 30 տարի շարունակ պաշտպանում է Կալիֆոռնիայի հայ համայնքի շահերը, և համայնքը նույն կերպ պատասխանում է նրան

PanARMENIAN.Net - «Սենատոր Բարբարա Բոքսերը 30 տարի շարունակ պաշտպանում է Կալիֆոռնիայի հայ համայնքի շահերը, և համայնքը նույն կերպ պատասխանում է նրան: Բարբարա Բոքսերը հայտնի է իր սկզբունքայնությամբ և արդարությանն ու հումանիզմին իր հավատարմությամբ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նրա խոսքով, նահանգի հայ համայնքն այս անգամ ԱՄՆ Սենատ միջանկյալ ընտրությունների ժամանակ իր ձայները կտա սենատոր Բոքսերին, որը հետևողական է Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանին օգնության և Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցերում: Դեմոկրատ Բոքսերի մրցակիցն այդ ընտրություններում լինելու է հանրապետական թեկնածու Կարլի Ֆիորինան:

2010 թվականի նոյեմբերի 2-ին ԱՄՆ Կոնգրես և Սենատ միջանկյալ ընտրությունների ժամանակ կվերընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 ընտրվող անդամներն ու 37 սենատորները: Այդ ընտրություններն ամենաթանկն են լինելու երկրի պատմության մեջ: Center for Responsive Politics վերլուծական կազմակերպության հաշվարկներով, թեկնածուները քարոզարշավի վրա ընդհանուր առմամբ 3,4 միլիարդ դոլար կծախսեն: ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններն անցկացվում են ԱՄՆ հերթական նախագահի լիազորությունների ժամկետի կեսին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---