ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան. Ֆրանսիան հատուկ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան. Ֆրանսիան հատուկ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Ռենոյին նշանակման կապակցությամբ` նշեց, որ այսօր Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա` թե քաղաքական, թե տնտեսական եւ թե հումանիտար համագործակցության ոլորտներում եւ հույս հայտնեց, որ դեսպան Ռենոն իր կարեւոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, դեսպան Ռենոն, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` ընդգծեց, որ Ֆրանսիայում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայ ժողովրդին եւ Հայաստանին եւ հատուկ կարեւորություն են տալիս հարաբերությունների զարգացմանը երկու երկրների միջեւ: Նա վստահեցրեց, որ կանի առավելագույնը տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը առավել խորացնելու եւ ընդլայնելու համար:

Էդվարդ Նալբանդյանն ու Անրի Ռենոն մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---