«Հայռուսգազարդը» կրկին գլխավորեց Հայաստանի խոշոր հարկատուների հնգյակը

«Հայռուսգազարդը» կրկին գլխավորեց Հայաստանի խոշոր հարկատուների հնգյակը

PanARMENIAN.Net - «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն կրկին գլխավորեց Հայաստանի խոշոր հարկատուների հնգյակը` հունվար-սեպտեմբերին վճարելով 12.9 մլրդ դրամ: Այդ մասին հաղորդվում է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հաշվետվությունում, երկրորդ տեղում «Ալեքս-Գրիգ» ՓԲԸ-ն է` 12.3 մլրդ դրամ, երկրորդ տեղում «Ղ-Տելեկոմ» (ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշ)` 12.2 մլրդ դրամ, 4-րդ տեղում «Արմենիա տելեֆոն կոմփանի»` 11.1 մլրդ դրամ, 5-րդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 8.8 մլրդ դրամ:

Հայաստանի խոշոր հարկատուների կողմից ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին կատարված հարկային վճարումները 2009-ի նույն շրջանի համեմատ ավելացել են 18 տոկոսով` կազմելով 254.7 մլրդ դրամ:

Ինչպես նշվում է հաշվետվությունում, Հայաստանի խոշոր հարկատուների կողմից կատարված հարկային վճարումներըն ավելացել են 18 տոկոսով կողմնակի հարկերի հաշվին, որոնք ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին անցյալ տարվա նույն շրջանի համեմատ ավելացել են 29 տոկոսով` կազմելով 139.4 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---