Վայոց ձորում կբացվի մրգերի և բանջարեղենի մթերման նոր կենտրոն

Վայոց ձորում կբացվի մրգերի և բանջարեղենի մթերման նոր կենտրոն

PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում բացվել է մրգերի և բանջարեղենի մթերման կենտրոն, որը կառուցվել է «Հազարամյակի հրավերներ` Հայաստան հիմնադրամ» ՊՈԱԿ-ի «Ջրից դեպի շուկա» ծրագրի և Oxfam բրիտանական կազմակերպության սոցապահովման ծրագրի ֆինանսավորմամբ: Կենտրոնը պատկանում է «Զառիթափ» և «Հերհեր» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներին, որոնց մասնակցում են 64 ֆերմերներ: 140 քմ տարածքով խցիկն ունի սառնարանային սարքավորումներ և ապահովում է ավելի քան 40 տոննա գյուղմթերքների պահպանում:

Oxfam-ի հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը հաղորդել է, որ դա գյուղական վայրերի սոցիալական ապահովման հնգամյա ծրագրի նախագծերից միայն մեկն է, որն իրագործվելու է 2010-2015 թթ. Վայոց Ձորի և Տավուշի մարզերում: «Ծրագիրն օգնում է գյուղական համայնքներին և խթանում է էկոլոգիապես մաքուր մթերքների արտադրությունը»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---