Դոմինիկյան Հանրապետությունից հետո Հայաստանը կդառնա երկրորդ երկիրը, որտեղ կներդրվի ոսկու արդյունահանման «Ալբիոն» ինովացիոն տեխնոլոգիան

Դոմինիկյան Հանրապետությունից հետո Հայաստանը կդառնա երկրորդ երկիրը, որտեղ կներդրվի ոսկու արդյունահանման «Ալբիոն» ինովացիոն տեխնոլոգիան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին GeoProMining Gold ընկերությունը ներկայացրեց Արարատի ոսկու արդյունահանման գործարանի վերակառուցման և «Ալբիոն» նոր ինովացիոն տեխնոլոգիայի ներդրմամբ նոր ֆաբրիկայի կառուցման նախագիծը: Ծրագիրը ներկայացրել են աշխարհի առաջատար լեռնահանքային արդյունաբերության ընկերությունների՝ օրինակ, Xstra Technology, Core resources, ինչպես նաև FRASER ALEXANDER և epoch, մասնագետները: Շնորհանդեսին ներկա էր նաև GeoProMining խմբի ղեկավարության պատվիրակությունը՝ խմբի նախագահ Ռոման Խուդոլիի գլխավորությամբ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռոման Խուդոլին, մինչև 2011թ. հունիսը պատրաստ կլինի «Ալբիոն» տեխնոլոգիայի տեխնիկատնտեսական հիմնավորումը և կավարտվեն բոլոր նախագծային աշխատանքները, որ կատարում են միջազգային մասնագետները: Հետո կսկսվի բուն ֆաբրիկայի շինարարությունը, որը կավարտվի 2013թ.: Ըստ նրա, ներդրումների ծավալն այդ նախագծում կարող է կազմել շուրջ 100 մլն դոլար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---