Երևանում ներկայացվել է ղարաբաղյան խնդրին նվիրված վերլուծական զեկույցների ժողովածուն

PanARMENIAN.Net - Երևանում ներկայացվել է ղարաբաղյան խնդրին նվիրված Կովկասի ինստիտուտի վերլուծական զեկույցների ժողովածուն: Գիրքը կոչվում է «Լեռնային Ղարաբաղը հակամարտությունից երկու տասնամյակ անց՝ ստատուս-կվոյի անխուսափելի երկարաձգո՞ւմ»: Գրքի հեղինակն է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մինասյանը:

Գիրքը նվիրված է ղարաբաղյան հակամարտության տարբեր ասպեկտների հետազոտմանը: Զեկույցի հիմնական նպատակն է հակամարտության համակարգային վերլուծությունը, այն գործոնների ու միտումների պարզաբանումը, որոնք կարող են ազդել ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ միջնորդ երկրների մոտեցումների վրա:

«Ղարաբաղի մասին գրելը մի կողմից շատ հեշտ է, մյուս կողմից՝ շատ բարդ, դա այն խնդիրն է, որ բոլորին է հուզում և քննարկվում է աշխարհի բոլոր մասերում»,-ասել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Մեզ թվում է, որ Լեռնային Ղարաբաղի մասին հրապարակվող նյութերի մեծ մասը քաղաքական մոտեցում ունեն, ոչ թե վերլուծական: Այդ համատեքստում այս գրքում հակամարտությունը ներկայացված է առավելագույնս վերլուծական տեսակետից»,-ասել է Իսկանդարյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---