Հայաստանի Նկարիչների միությունում կբացվի Իսահակ Լևիտանի նկարների ցուցահանդեսը

Հայաստանի Նկարիչների միությունում կբացվի Իսահակ Լևիտանի նկարների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում ռուս մեծ գեղանկարիչ Իսահակ Լևիտանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեկո կկայանա:

Ինչպես հաղորդում է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամլո ծառայությունը, հանդիսավոր միջոցառման շրջանակներում կբացվի Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուի մեջ գտնվող նկարչի աշխատանքների ցուցահանդես, ինչպես նաև «Հավերժ անդորրի վերևում» կտավի վրա վարպետի աշխատանքի մասին կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն կկայանա:

Երեկոյի կազմակերպիչներն են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը, «Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպությունը և Ռուսական բուհերի շրջանավարտների միությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---