Ֆրանկոֆոն քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 2011թ. 31-րդ գագաթնաժողովը կանցնի Երևանում![]() 29 հոկտեմբերի 2010 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Ողջունելով հյուրին` վարչապետը բարձր է գնահատել Երևանի և Մոնրեալի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների դերը հայ-կանադական երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման համատեքստում և շնորհակալություն հայտնել կանադահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող բարեկամական վերաբերմունքի համար։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մոնրեալի քաղաքապետն ընդգծել է կանադահայ համայնքի կարևոր ներդրումն ու դերը երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման գործում։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, կարևորվել է աղբահանության, ձյան մաքրման աշխատանքների ու տրանսպորտային հաղորդակցության արդյունավետ կազմակերպման Մոնրեալի քաղաքապետարանի փորձի կիրառումը և վերջինիս աջակցությամբ Երևանում բնապահպանական կենտրոնի ստեղծումը Մոնրեալի Սեն Միշելի բնապահպանական կենտրոնի օրինակով։ Որպես գործակցության հեռանկարային ուղղություններ` անհրաժեշտ է համարվել կրոնական և մշակութային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը։ Կողմերը գոհունակությամբ են խոսել Ֆրանկոֆոն քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 2011թ. 31-րդ գագաթնաժողովը Երևանում անցկացնելու մասին։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այդ գագաթնաժողովի շրջանակներում Մոնրեալի քաղաքապետը Երևանում հանդես կգա դասախոսությամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |