Իսրայելն ու Թուրքիան չեն խզի դիվանագիտական հարաբերությունները

Իսրայելն ու Թուրքիան չեն խզի դիվանագիտական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Թուրքիան ընդգրկել է Իսրայելը «վտանգավոր» պետությունների ցուցակում, սակայն, կարո՞ղ է որևէ մեկը պատկերացնել, որ 7-միլիոնանոց Իսրայելը, որին ամեն ժամ սպառնում են մեկ Համազի, Իսլամական Ջիհադի և Հեզբոլլահի ահաբեկիչները, մեկ Իրանի խենթ նախագահը, մեկ Ալ Քաեդան, կարող է հարձակվե՞լ 72-միլիոնանոց Թուրքիայի վրա: Արդյո՞ք Թուրքիան համարում է, որ իսրայելական հրթիռներն կուղղվեն Անկարայի ու Ստամբուլի՞ վրա, իսկ սուզանավերը կպարեկեն Դարդանելի նեղուցում և կխորտակեն թուրքական նավերը: Եթե շիզոֆրենիան դեռ չի ախտահարել Էրդողանի ուղեղը, նույնիսկ նա դրան չի հավատա, թեև նրա արտահայտությունները գնալով ավելի շատ են հիշեցնում իրանական սպառնալիքները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ, իսրայելյան IzRus պորտալի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Գոլդենշտեյնը:

«Ինչո՞ւմ է կայանում իսրայելյան «սպառնալիքը»: Սպառնալիքը նույնն է ինչ Ռուսաստանի դեպքում, չէ որ ՌԴ-ն մնում է ամենավտանգավոր երկրների ցանկում: Իսրայելը տարածաշրջանի ամենաառաջատար երկիրն է, ուստի, նրա հետ պետք է հաշվի նստել: Իսրայելը շատ է բարեկամացել Ադրբեջանի հետ, սկսել է համագործակցել Հունաստանի հետ, իսկ դա Անկարային դուրեկան լինել չի կարող: Ինչո՞ւ է ՌԴ-ն այդ ցուցակում, միթե՞ Պուտինը ցանկանում է պատերազմ սկսել: Ոչ, Ռուսաստանը ուժեղ հարևան է, որի հետ ստիպված են հաշվի նստել: Ինչպես Իսրայելը, սակայն շատ ավելի մեծ ու հզոր: Բուլղարիան ու Վրաստանը որոշել են լավ հարաբերություններ հաստատել իրեցն անմիջական հարևանների հետ: Դրա համար ստիպված եղան ազատվել Իսրայելից, քանի որ գրկախառնվել Ասադի հետ, միևնույն ժամանակ համագործակցելով Երուսաղեմի հետ, մի քիչ դժվար է: Դա հենց նեոօսմանիզմն է»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, Գոլդենշտեյնը գտնում է, որ դիվանագիտական հարաբերությունները չեն խզվի: «Հարաբերությունների խզումը 60-ամյա բարեկամությունից հետո ուժեղ հարված կլինի երկու երկրների համար, դա հասկանում են նաև Անկարայում: Այնպես որ կողմերի հարաբերություններն որոշ առումով կսրվեն, երբեմն Թուրքիան «կխայթի» Իսրայելին, սակայն ոչ ոք հարված չի հասցնի: Դա շահավետ չէ և վտանգավոր է: Իսրայելի ազդեցության լծակներն, ի վերջո, քիչ չեն և շատ կան Թուրքիային վնասելու միջոցներ, այնպես որ որոշակի սահմաններից այդ մինի-հակամարտությունը չի անցնի»,-ասել է իսրայելցի քաղաքագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---