Տիգրան Սարգսյանը և Իվան Կուխտան քննարկել են հայ-ուկրաինական համագործակցության զարգացման հեռանկարները

Տիգրան Սարգսյանը և Իվան Կուխտան քննարկել են հայ-ուկրաինական համագործակցության զարգացման հեռանկարները

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային։

Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ` վարչապետը համոզմունք է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև ձևավորված բարեկամական փոխհարաբերությունների դինամիկ զարգացմանը։

Հայ-ուկրաինական տնտեսական փոխգործակցության ընդլայնման գործում կառավարության ղեկավարն ընդգծել է առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են տնտեսության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության բնագավառներում գործակցության զարգացման ու միջտարածաշրջանային կապերի սերտացման հեռանկարների շուրջ։ Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում քննարկվել են առաջիկայում կայանալիք բարձր մակարդակի պաշտոնական փոխայցելությունների և տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի աշխատանքների կազմակերպման մանրամասներ։ Հայ և ուկրաինացի գործարարների միջև շփումների ակտիվացման առումով փոխադարձաբար կարևորվել է գործարար համաժողովների անցկացումը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---