«Օրանժ Արմենիան» չի նախատեսում կարճաժամկետ հեռանկարում LTE ցանցի կառուցում 4 նոյեմբերի 2010 - 13:40 AMT PanARMENIAN.Net - «Օրանժ Արմենիան» չի նախատեսում կարճաժամկետ հեռանկարում LTE ցանցի կառուցում: Այդ մասին հաղորդել է «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան 4G շարժական կապի տեխնոլոգիայի շնորհանդեսի ժամանակ: Նրա խոսքերով, 3G+ կապը թույլ է տալիս բաժանորդներին տրամադրել 14.4 մբ/վ արագությամբ կապ: «Մենք պատրաստ կլինենք անցում կատարել 4G տեխնոլոգիայի, երբ համոզված լինենք, որ երկրում բոլոր պայմանները կստեղծվեն այդ ծառայությունը մեր բաժանորդներին տրամադրելու համար»,- ասել է Դյութուան: «Օրանժ Արմենիան» նոյեմբերի 4-ին և 5-ին կազմակերպում է 4G շարժական կապի տեխնոլոգիայի հանրային կենդանի ցուցադրություն և թեստավորում: Ինչպես հաղորդել է լրագրողներին Բրունո Դյութուան, LTE տեխնոլոգիայի շնորհանդեսը նվիրված է Հայաստանում ընկերության գործունեության 1-ամյակին, և որոշ առումով, Orange Expo նորարական ցուցահանդեսի շարունակությունն է: Nokia Siemens Networks (NSN) Armenia ընկերության գլխավոր տնօրեն Մուրադ Վարձելյանի խոսքերով, NSN ընկերության մշակած LTE ցանցը տեխնիկապես հնարավորություն է տալիս ստանալ առավելագույնը մինչև 160 մբիթ/վրկ արագություն ներբեռնելու և մինչև 50 մբիթ/վրկ արագություն վերբեռնելու համար: Հայաստանում LTE տեխնոլոգիայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում բջջային կապի բոլոր երեք օպերատորները: Միաժամանակ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ պատրաստ չէ հաճախականություններ տրամադերլ LTE ցանցի շինարարության համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |