Ցանկանում է Բաքուն, թե ոչ, կգա այն ժամանակը, երբ Ղարաբաղն ինքնուրույն բանակցություններ կվարի հակամարտության կարգավորման շուրջ

Ցանկանում է Բաքուն, թե ոչ, կգա այն ժամանակը, երբ Ղարաբաղն ինքնուրույն բանակցություններ կվարի հակամարտության կարգավորման շուրջ

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է աշխատի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց Արցախին վերադարձնելու ուղղությամբ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը: Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանն արդեն զիջումների գնացել է ղարաբաղյան հականարտության կարգավորման գործընթացում: «Այն, որ Հայաստանը դեռ մենակ է բանակցություններ վարում Ադրբեջանի հետ և դեռ չի ճանաչել Արցախի անկախությունը, արդեն մեծ զիջում է»,- ասել է Դավթյանը: Միաժամանակ նա նշել է, որ ցանկանում է Բաքուն, թե ոչ, կգա ժամանակ, երբ Ղարաբաղն ինքնուրույն բանակցություններ կվարի հակամարտության կարգավորման շուրջ: «Այլ կերպ լինել չի կարող»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---