Իրաքը մտադիր է դեսպանություն բացել Հայաստանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մուրադ Մուրադյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարիին: Պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց:

Նախարար Զեբարին, շնորհավորելով դեսպանին, ողջունել է Իրաքում դեսպանություն բացելու մասին Հայաստանի որոշումը: Նա ասել է, որ Իրաքն իր կողմից քայլեր կձեռնարկի Հայաստանում մոտ ապագայում դեսպանություն բացելու ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ: Երկուստեք կարեւորվել է իրավապայմանագրային դաշտի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություններ կստեղծի ավելի արդյունավետ համագործակցել եւ ընդլայնել հարաբերությունները առեւտրատնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում:

Զրույցի ավարտին նախարար Զեբարին հույս է հայտնել, որ Հայաստանի դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում եւ արտգործնախարարության աջակցություն է հայտնել դեսպանին առաքելության իրականացման ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---