Արթուր Բաղդասարյանն ու Յացեք Նայդերը քննարկել են Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ քաղաքական համագործակցության հեռանկարները 4 նոյեմբերի 2010 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4–ին շարունակվել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Լեհաստանում: Արտաքին գործերի պետքարտուղար, նախարար Յացեք Նայդերի հետ քննարկվել են Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ քաղաքական համագործակցության հեռանկարները, այդ թվում` Լեհաստանի նախաձեռնած «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակում: Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանում տարբեր ուղղություններով բարեփոխումների իրականացման ընթացքը: Քննարկվել են հայ-լեհական երկկողմ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադառնալով ԼՂ խնդրի լուծման գործընթացին` Արթուր Բաղդասարյանն անընդունելի է համարել Ադրբեջանի նախաձեռնությունը` ՆԱՏՕ-ի` նոյեմբերին կայանալիք Խորհրդարանական վեհաժողովում շրջանառության մեջ դնել բանաձեւի նախագիծ, որում խոսվում է Ադրբեջանի «գրավյալ» տարածքների մասին: Լեհական կողմն ըմբռնումով է ընդունել ՀՀ ԱԱԽ քարտուղարի հարցադրումները եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական կողմին, որպեսզի բանաձեւի նախագիծն անընդունելի ձեւակերպումներով չընդունվի ՆԱՏՕ-ի ԽՎ-ում: Լեհաստանի էկոնոմիկայի նախարարությունում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դրաժինա Հենցլեւսկայի հետ: Քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման խնդիրը, պայմանավորվածություն է ձեռք բերվել լեհական կողմի մասնակցությամբ եւ ֆինանսավորմամբ մշակել հատուկ ծրագիր: Լեհական կողմը ցանկություն է հայտնել լուրջ ներդումներ կատարել «Նարիրտ» գործարանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Սենատի մարշալ Մարեկ Ժուլկովսկու, Լեհաստանի կառավարող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության` Սեյմի եւ Սենատի խմբակցությունների ղեկավարներ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայայի, Մարեկ Ռոցկու, ինչպես նաեւ` կուսակցության հիմնադիր անդամ, լեհ-հայկական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի հետ: Արթուր Բաղդասարյանն այցելել է նաեւ «Նատոլին Կամպուս» կրթական հաստատություն: Նման խոշոր կրթական հաստատություններ գործում են Եվրամիության երեք երկրներում` Բելգիայում, Լեհաստանում եւ Ֆրանսիայում, որոնք կադրեր են պատրաստում Եվրամիության վարչակազմի համար: Ակադեմիայի ղեկվարության հետ համագործակցության համաձայնագիր կստորագրվի Հայաստանում Եվրոպական ակադեմիայի եւ «Նատոլին Կամպուս»-ի միջեւ: Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Վարշավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |