Հայկական կողմը հասավ նրան, որ ղարաբաղյան հակամարտության մասին բանաձևը հանվեց ՆԱՏՕ ԽՎ օրակարգից 4 նոյեմբերի 2010 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին բանաձևը հանվեց ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) օրակարգից : Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեց ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Ավագյանը: Ինչպես նա նշեց, այն բանից հետո, երբ բանաձևի նախագիծը ներառվեց Վեհաժողովի նստաշրջանի օրակարգում, հայկական կողմը հանդես եկավ համապատասխան առաջարկներով, որոնք պարզություն մտցրեցին գործի էության մեջ: Ինչպես հայտնեց պատվիրակության ղեկավարը, պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է ՆԱՏՕ ԽՎ-ում այդ հարցի դիտարկման անթույլատրելիության մասին, քանի որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մասնավորապես, հուլիսի վերջին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նամակ էր հղել ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին` ՆԱՏՕ ԽՎ-ին կոչ անելով ձեռնպահ մնալ Վեհաժողովում ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | RSF. ՀՀ-ն բարելավել է դիրքը «Մամուլի ազատության ինդեքսում»՝ զբաղեցնելով 43-րդ հորիզոնականը Դա լավագույն ցուցանիշն է տարածաշրջանում Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ |