«Փյունիկը» 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Գանձասարի» նկատմամբ 8 նոյեմբերի 2010 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին կայացավ 27-րդ տուրի հետաձգված հանդիպումը: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում «Փյունիկն» ընդունեց «Գանձասարին» և 3:0 հաշվով պարտության մատնեց: «Փյունիկի» առաջին գոլը 19-րդ րոպեին խփեց Էդգար Մալաքյանը: Հայաստանի առաջնությունում իր 16-րդ գոլը խփեց Գևորգ Ղազարյանը, որը գլխավորում է ռմբարկուների աղյուսակը: Երրորդ գոլը խփեց Մարկոս Պիզելին, որը Ղազարյանից ետ է մնում մեկ գոլով: Հաղթանակից հետո «Փյունիկը» 62 միավորով գլխավորում է առաջնությունը` «Բանանցից» առաջ անցնելով 1 միավորով, իսկ «Ուլիսն» ապահովել է իրեն բրոնզե մեդալներ: Առաջնության ավարտին մնացել է 1 տուր. «Կիլիկիան» կընդունի «Փյունիկին», «Շիրակը»` «Բանանցին», «Միկան»` «Ուլիսին», «Գանձասարը»` «Իմպուլսին»:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |