«ՀայՌուսգազարդի» պարտատոմսերի առևտրի ծավալը կազմել է ավելի քան 171 մլն դրամ

«ՀայՌուսգազարդի» պարտատոմսերի առևտրի ծավալը կազմել է ավելի քան 171 մլն դրամ

PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008թ.հուլիսին երկրորդ թողարկման մեկ միլիարդ դրամ ընդհանուր ծավալով յուրաքանչյուրը 50 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով պարտատոմսերի առևտրի ծավալը «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ հարթակում 2010թ. առաջին ինն ամիսների ընթացքում կազմել է ավելի քան 171 մլն ՀՀ դրամ: Պարտատոմսերը թողարկվել են 36 ամիս մարման ժամկետով, 9,5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:

Առևտրի ծավալները ցույց են տալիս, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ թողարկված պարտատոմսերի իրացվելիության մակադակը բավականին բարձր է, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---