Ի տարբերություն Ադրբեջանի, ԼՂՀ-ում ընտրություններն 100 անգամ ավելի ժողովրդավարական են

Ի տարբերություն Ադրբեջանի, ԼՂՀ-ում ընտրություններն 100 անգամ ավելի ժողովրդավարական են

PanARMENIAN.Net - Հայաստանում հասունացել է բանակի գծով մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծման և կարգապահական կանոնադրության մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժղովի նախագահ Հրայր Կարապետյանը: Ըստ նրա, դա թույլ կտա խուսափել արատավոր շատ երևույթներից Հայաստանի ԶՈւ-ում և հրաժարվել խորհրդային տարիներից եկող ավանդույթներից:

Անդրադառնալով զորակոչի հետ կապված խնդիրներին՝ Հրայր Կարապետյանն ասել է, որ զինակոչիկների պակասի խնդիրը լուծվում է պայմանագրային ծառայողների միջոցով: Հանձնաժողովի նախագահը հերքել է այն լուրերը, թե, իբր, զինակոչիկների պակասի պատճառով ծառայության ժամկետը բանակում դառնալու է 3 տարի, ասելով, որ դա չի համապատասխանում իրականությանը:

«Անկախ բոլոր խնդիրներից, մեր բանակը շարունակում է մնալ ամենամարտունակը տարածաշրջանում և լավ վիճակում է գտնվում»,-ասել է Կարապետյանը:

Մեկնաբանելով ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև սպանվածների դիակների փոխանակման փաստը՝ պատգամավորն ասել է, որ դրանով ադրբեջանական ղեկավարությունն անուղղակիորեն ճանաչեց Արցախի Հանրապետության իշխանություններին: Գնահատելով Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները՝ Կարապետյանն ասել է, որ ԼՂՀ-ում ընտրություններն 100 անգամ ավելի ժողովրդավարական են ու ազատ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---