Երևանում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրի շրջանակներում փոխըմբռնման հուշագիր կկնքվի

Երևանում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրի շրջանակներում փոխըմբռնման հուշագիր կկնքվի

PanARMENIAN.Net - Վաղը՝ նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական ծառայության խորհրդի և Երևանի պետական համալսարանի միջև կկնքվի փոխըմբռնման հուշագիր` հետամուտ ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրի շրջանակներում հակակոռուպցիոն գիտակցման բարձրացմանը և համապատասխան համակարգային, օրենսդրական և ընթացակարգային փոփոխությունների ներդրմանը:

Հայ պետական ծառայողների միության նախաձեռնությամբ մշակված և ներդրված «Ամբողջականությունը քաղաքացիական ծառայության համակարգում» վերապատրաստման ծրագիրը` իրականացված ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` նպատակ ունի բարելավել քաղաքացիական ծառայողների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

Ծրագրի շնորհանդեսի միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը և Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---