«Ամերիա» խորհրդատվական ընկերությքունը հաջողությամբ ներկայացրել է հայկական ապրանքատեսակները ուկրաինական շուկայում

«Ամերիա» խորհրդատվական ընկերությքունը հաջողությամբ ներկայացրել է հայկական ապրանքատեսակները ուկրաինական շուկայում

PanARMENIAN.Net - «Ամերիա» ՓԲԸ-ն ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) հետ համատեղ 2010թ. հունիսի 15-ից իրականացնում է գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող հայրենական փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքի արտահանման զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որը ֆինանսավորվում է Միացյալ ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի կողմից: Ծրագիրը նպատակ ունի աջակցել հայկական մասնավոր ընկերությունների արտահանման կարողությունների զարգացմանը: Իրականացվող ծրագիրը կնպաստի այդ ընկերությունների ապրանքների իրացման համար նոր շուկաների հայտնաբերմանը և կաջակցի այդ շուկաներ դուրս գալու գործում` ապահովելով մասնակցություն միջազգային մասնագիտացած ցուցահանդեսներին:

Աշխատանքների իրականացման առաջին փուլը սկսվել է Եվրոպայում, Միջին Արևելքում, Կենտրոնական Ասիայում և ԱՊՀ պետություններում կազմակերպվող ցուցահանդեսների ուսումնասիրությունից, որի արդյունքում կատարվել է ցուցահանդեսի ընտրություն Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում: Ծրագրի իրականացման նման սկիզբը հնարավորություն է ընձեռել նախագծում ընդգրկել միայն այն սննդամթերք արտադրող հայրենական ընկերություններին, որոնք ունեն անհրաժեշտ ներուժ` ցուցահանդեսի ձևաչափին համապատասխանող արտադրանք ներկայացնելու, ինչպես նաև ցուցահանդեսը հյուրընկալող շուկայի պահանջները բավարարելու համար:

Ձեռնարկությունների ընտրությունն իրականացվել է փուլերով: Սկզբում ընտրվել են Հայաստանի գյուղմթերքների արտադրության ճյուղի արտահանման մեծ ներուժ ունեցող հատվածները, որոնք համապատասխանում էին սննդամթերքի ցուցահանդեսի ձևաչափին:

Հաջորդ փուլում կազմվել է տվյալ հատվածները ներկայացնող 30-35 ընկերություններից բաղկացած ցանկ, ապա կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ և անցկացվել անհրաժեշտ հարցազրույցներ, որոնց արդյունքում ընտրվել է 6 ընկերություն, որոնք և ներկայացրել են հետևյալ ապրանքատեսակները` շշալցված խմելու ջուր, պահածոներ, չորացված մրգեր և բանջարեղեններ, խոտաբույսերից թեյեր, մեղր և բնական հյութեր: Նախագծի շրջանակներում կազմակերպվել են նաև սեմինար պարապմունքներ` ցուցահանդեսում պատշաճ մակարդակով ներկայանալու, ինչպես նաև արտադրանքի արտահանման ժամանակակից մարքեթինգային սկզբունքների և մոտեցումների, արտահանման մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով:

Կազմակերպչական արդյունավետ աշխատանքների շնորհիվ` հայկական ապրանքատեսակները բարեհաջող են ներկայացվել ուկրաինական շուկայում: Մեծ է եղել հետաքրքրությունը հայկական տաղավարի նկատմամբ, որտեղ միասին ներկայացվել են բոլոր մասնակից ընկերությունների ապրանքները:

Հայկական բոլոր ապրանքատեսակներն արժանացել են վկայականների` ուկրաինական շուկայում բարձրորակ սննդամթերք ներկայացնելու համար: «Ամերիա» ՓԲԸ-ն` որպես արդյունավետ համագարծակցող, արժանացել է դիպլոմի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---