Ռիչարդ Կիրակոսյան. Հազիվ թե որևէ մեկը հավատա, որ Ղարաբաղը կարող է մի օր հայտնվել Ադրբեջանի կազմում

Ռիչարդ Կիրակոսյան. Հազիվ թե որևէ մեկը հավատա, որ Ղարաբաղը կարող է մի օր հայտնվել Ադրբեջանի կազմում

PanARMENIAN.Net - Հազիվ թե տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս որևէ խաղացող հավատում է, թե մի օր Ղարաբաղը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում: Այդ մասին Երևանում կայացած կլոր սեղանի շրջանակներում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, այս բոլոր տարիներին ԼՂՀ անկախության ճանաչման համար Հայաստանը լավ հնարավորություններ ուներ, որոնք ժամանակին չօգտագործվեցին:

Ըստ Կիրակոսյանի, չափազանց կարևոր է հասկանալ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ պաշտոնապես արդեն ճանաչել է ԼՂՀ անկախությունը և այժմ փորձում է հնարավորություններ և ուղիներ գտնել, որպեսզի Բաքուն ընդունի այն իրողությունը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---