Դավիթ Բաբայան. Բաքուն Արցախի միջոցով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունն իր խնդիրներից

Դավիթ Բաբայան. Բաքուն Արցախի միջոցով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունն իր խնդիրներից

PanARMENIAN.Net - Տեղեկությունն այն մասին, որ քննարկվում է այսպես կոչված «բռնազավթված տարածքներն» ազատագրելու, ինչպես նաև Ադրբեջանի և Նախիջևանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև միջանցք ստեղծելու հարցը, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով, նման հարցերն առանց Արցախի մասնակցության չեն կարող ընդգրկվել բանակցային գործընթացի օրակարգում:

«Հակամարտությունների կարգավորման մեջ ամենակարևորն իրականության ադեկվատ ընկալումն է, ինչն Ադրբեջանի մոտ բացակայում է»,- հայտարարել է Դավիթ Բաբայանը և հավելել, որ համակարտության լուծման համար պետք է անդրադառնալ սկզբնապատճառին, այլ ոչ թե հետևանքներին:

Միաժամանակ նա նշել է, որ ոչ ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունները դարձել են ոչ միայն Բաքվի, այլ նաև միջազգային հանրության խնդիրը: Արդյունքում, Բաքուն Արցախի միջոցով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունն իր խնդիրներից:

Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ քննարկվում է այսպես կոչված «բռնազավթված տարածքներն» ազատագրելու, ինչպես նաև Ադրբեջանի և Նախիջևանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև միջանցք ստեղծելու հարցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---