Բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննություն

Բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննություն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության ծառայողները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Երեւանի Շ. Ազնավուրի անվան հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Արեգ Գեւորգյանին (ծնվ. 28.07.1987 թ.), Սարգիս Ղազարյանին (ծնվ. 05.04.1992 թ.), Սարգիս Գեւորգյանին (ծնվ. 05.04.1992 թ.) եւ Վահագն Գեւորգյանին (ծնվ. 19.07.1991 թ.), որոնք նշված վայրում չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյանքներ են տվել ու բռնություն գործադրել ծառայողներից մեկի նկատմամբ՝ պատռելով նրա համազգեստը: Ինչպես ասվում է ոստիկանության պաշտոնական կայքում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---