Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոստովի մարզի նահանգապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոստովի մարզի նահանգապետին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը: Նորին Սրբությունը մեծապես կարևորեց տարբեր ոլորտներում Ռոստովի մարզի հետ Հայաստանի համագործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն պիտի առավել ամրապնդի երկու ժողովուրդների դարավոր կապերը և եղբայրությունը: Ամենայն Հայոց Հայրապետը գնահատանք հայտնեց ՌԴ իշխանություններին և մասնավորապես Ռոստովի մարզի նահանգապետին` մարզում հաստատված հայերի և Հայ Եկեղեցու նկատմամբ մշտապես ցուցաբերվող բարյացակամ և հոգատար վերաբերմունքի համար:

Ինչպես հայտնում է Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը, իր հերթին Ռոստովի նահանգապետը շնորհակալություն հայտնեց հայոց հոգևոր կենտրոն այցելելու հնարավորության և ջերմ ընդունելության համար: Գոլուբևը ներկայացրեց իր այցի արդյունքները և նախանշված համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների ջերմ հարաբերություններին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---