Ռուսաստանի ԱԳՆ-ն Վրաստանին նոտա է հղել լրտեսության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացիներին ձերբակալելու կապակցությամբ

Ռուսաստանի ԱԳՆ-ն Վրաստանին նոտա է հղել լրտեսության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացիներին ձերբակալելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն Շվեյցարիայի դեսպանատան միջոցով Վրաստանի ԱԳՆ-ին նոտա է հղել լրտեսության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացիներին ձերբակալելու առիթով: Ինչպես հաղորդում է «Ռոսբլատը», Ռուսաստանի ԱԳՆ-ն ցանկանցում է տեղեկատվություն ստանալ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալված ՌԴ քաղաքացիների մասին: Հաղորդվում է, որ վրացական կողմը Շվեյցարական դեսպանատան միջոցով Մոսկվային կծանոթացնի միջադեպի մանրամասներին:

Նոյեմբերի 5-ին Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները հրապարակել են անցյալ շաբաթ Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեության ծավալելու մեջ մեղադրվող անձանց ցուցակը, որոնք թվում երկու հայեր կան` ձեռնարկատերեր Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շիկոյանը:

Վրաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է 13 հոգի, որոնցից 4-ը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---