ՎԶԵԲ-ը հայկական բանկերին կտրամադրի 25 մլն դոլար էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի վարկավորման համար10 նոյեմբերի 2010 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ներկայացրել է «Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամը» (ArmSEFF), որն աջակցելու է Հայաստանում մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը: Ինչպես հայտնել է լրագրողներին ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը, նախագծի շրջանակներում էներգախնայողության ոլորտի ֆինանսավորումը կկազմի 20 մլն դոլար, իսկ վերականգնվող էներգետիկայի ոլորտինը` 5 մլն դոլար: «Վարկային միջոցները տեղաբաշխվելու են Հայաստանի առևտրային բանկերի միջոցով: Առաջին բանկը, որի հետ մենք համաձայնագիր ենք ստորագրել վարկ տրամադրելու մասին, «Անելիք» բանկն է: Էներգախնայողության ոլորտի ֆինանսավորման համար բանկին հատկացվել է 3 մլն դոլար»,- ասել է նա: Վալերիու Ռազլոգը համոզմունք է հայտնել, որ ձեռնարկատերերը հասկանում են Հայաստանում էներգախնայողության կարևորությունը, քանի որ այդ երկրում էներգապաշարներ չկան, իսկ վառելիքի գները համաշխարհային շուկայում աճում են: Իր հերթին, «Անելիք» բանկի վարկավորման բաժնի պետ Հայկ Գրիգորյանը հաղորդել է, որ վարկը տրամադրվելու է 5 տարով 1 տարի արտոնյալ ժամկետով: Վարկի առավելագույն գումարը մեկ ձեռնարկության համար կազմելու է 2.5 մլն դոլար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |