Աղանդների դեմ պայքարողներն ահազանգում են. Հայաստանում ավելի քան 100 հազար մարդ այս կամ այն աղանդի անդամ է10 նոյեմբերի 2010 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գոյություն ունի մասնագետների, փորձագետների պակաս աղանդավորության հոգեբանության և աստվածաբանության ոլորտում, որոնք կարող են պայքարել աղանդների տարածման դեմ: Այդ մասին նոյեմբերի 10-ին «Աղանդները հետխորհրդային տարածքում. սպառնալիքի աստիճանը և հոգևոր անվտանգությունը» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի-Կիև հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգման կենտրոնի ղեկավար» ՀԿ-ի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը: Նրա խոսքերով, Հայաստանում աղանդների արագ աճը պայմանավորված է նրանով, որ չկան կենտրոններ, որոնք կարող են մարդկանց հավաստի տեղեկատվություն տրամադրել կրոնի, աստվածաբանության և աղանդավորության մասին: «Այսօր մեր կազմակերպությունից բացի երկրում չկան այդ խնդրով զբավող այլ կազմակերպություններ»,- ասել է նա: Նա նշել է, որ Երևանի գրախանութներում կարելի է գտնել հսկայական քանակությամբ աղանդավորական գրականություն, սակայն բացակայում է հակաաղանդավորական գրականությունը: «Հայաստանում պետական մակարդակով աղանդների դեմ պայքար չկա, բայց դա անհրաժեշտ է»,- ասել է Ամարյանը: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի ավելի քան 100 հազար բնակիչ հարում է այս կամ այն աղանդին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին |