«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Try & Buy» ակցիայի մեկնարկի մասին

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Try & Buy» ակցիայի մեկնարկի մասին

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Try & Buy» (Փորձիր և գնիր) ակցիայի մեկնարկի մասին Beeline ֆիքսված կապի այն բաժանորդների համար, ովքեր ցանկանում են միանալ Hi Line ծառայությանը: Մինչև 2010 թ. դեկտեմբերի 31-ը միանալով Hi Line ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթներից որևէ մեկին հաճախորդը հնարավորություն կստանա առաջին ամսվա ընթացքում անվճար օգտվելու ինտերնետից մինչև 2 Մբ/վ արագությամբ, կազատվի միացման վճարից և կստանա նվեր մոդեմ: Առաջին ամսվա ընթացքում հաճախորդը կարող է հրաժարվել ծառայությունից առանց վարձի վճարման պարտավորության` մոդեմը վերադարձնելու պայմանով: Եթե առաջին ամսվա ավարտին բաժանորդը շարունակում է օգտվել ծառայությունից, ապա նրան կտրամադրվի ընտրված սակագնային պլանով նախատեսված արագությունը:

«Ենթակառուցվածքների էական զարգացման շնորհիվ, «ԱրմենՏել» ընկերությունը կարող է բաժանորդներին առաջարկելէլ միացման ավելի գրավիչ պայմաններ: Նոր առաջարկը թույլ կտա մեր հաճախորդներին փորձարկել ունիվերսալ օպերատորի ծառայությունների որակը և կայունությունը մինչ դրանց միանալը», - ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Try&Buy» ակցիայի շրջանակում բաժանորդը կարող է օգտվել մեկ ամիս անվճար ինտերնետ ծառայության առաջարկից միայն մեկ անգամ: Առաջին ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում` հետագայում չի տրամադրվում անվճար ամսական միացում: Մնացած պայմաններն, այդ թվում ծառայության անվճար ակտիվացումն ու անվճար մոդեմը մնում են ուժի մեջ:

Hi Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-հասանելիություն ամրակցված հեռախոսալարի միջոցով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն Hi Line ծառայությունը տրամադրում է 2007 թվականից: Ներկայում ծառայությունը հասանելի է Հայաստանի 38 քաղաքում, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---