2010-ին Հայաստանի գինեգործները մթերել են 135 հազար տոննա խաղող

PanARMENIAN.Net - Այս տարին հաջողակ էր գինեգործների համար` նրանք մթերել են 135 հազար տոննա խաղող անցյալ տարվա 128 հազարի փոխարեն, լրագրողներին մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Այս տարին առանձնահատուկ էր մի քանի տեսանկյունից: Առաջին հերթին, խաղողը համեմատաբար բարձրորակ էր` կապված լավ եղանակային պայմանների հետ, ինչպես նաև նրա, որ գինեգործները կարողացել են ստիպել ֆերմերներին հանձնել միայն բարձրորակ խաղող: Մեզ հաջողվել է սելեկցիա կատարել և ֆերմերները ստիպված էին հաշտվել դրա հետ և առանձնացել լաղ խաղողը վատից»,- ասել է նա:

Միաժամանակ, նրա խոսքերով, 1 կգ խաղողի մթերման միջին գինը կազմել է 124 դրամ 2009-ի 117 դրամի փոխարեն և 142 դրամ` 2008-ին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---