ՌՈՒՍԱԼ-ի մաքուր շահույթը 2010-ի 9 ամիսների արդյունքով կազմել է 1 420 մլն դոլար

PanARMENIAN.Net - ՌՈՒՍԱԼ-ի մաքուր շահույթը 2010-ի 9 ամիսների արդյունքով կազմել է 1 420 մլն դոլար 2009-ի 9 ամիսների 826 մլն դոլարի մաքուր կորուստի համեմատ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Շահույթը 2010-ի 9 ամիսների ընթացքում ավելացել է 36.6 տոկոսով` մինչև 8 029 մլն դոլար, 2009-ի 9 ամիսների 5 876 մլն դոլարի համեմատ: Դա կապված է, ամենից առաջ, ալյումինի գների բարձացման հետ: 2010-ի 9 ամիսների արդյունքով ալյումինի արտադրության ծավալն աճել է 3 տոկոսով անցյալ տարվա նույն շրջանի համեմատ և կազմել 3 034 հազար տոննա: Փայլաթիթեղի արտադրությունն ավելացել է 22 տոկոսով կամ 60.2 հազար տոննայով անցյալ տարվա նույն շրջանի 49.3 հազար տոննայի համեմատ:

2010-ի 9 ամիսների ընթացքում Երևանի փայլաթիթեղ արտադրող ԱՐՄԵՆԱԼ գործարանն արտադրել է 18 031տ արտադրանք, ինչը 16.3 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն շրջանի համեմատ: Հաշվետու շրջանում արտահանման ծավալը կազմել է 18 285 տ արտադրանք, ինչը 5.4 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա հունվար-հունիսի ցուցանիշը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---