Պարզվում է, ոչ ոք չգիտի, որ Հայաստանում Ցեղասպանության հերքման կամ մեղմացման համար մինչև 4 տարի ազատազրկում է նախատեսվում

Պարզվում է, ոչ ոք չգիտի, որ Հայաստանում Ցեղասպանության հերքման կամ մեղմացման համար մինչև 4 տարի ազատազրկում է նախատեսվում

PanARMENIAN.Net - Ինչպես պարզել է PanARMENIAN.Net ի թղթակիցը Հայաստանի պետական կառույցներում պատկերացում չունեն այն մասին, որ ՀՀ ՔՕ-ում հոդված կա Ցեղասպանության հերքման կամ մեղմացման համար: Օրինակ, ՀՀ Ազգային անվտնագության ծառայությունում և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին պատասխանեցին, որ տեղյակ չեն, կա արդյոք Հայաստանում օրենք Ցեղասպանության հերքման մասին՝ խորհուրդ տալով դիմել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կամ արդարադատության նախարարություն: Նախարարությունում մեզ պատասխանեցին, որ ՀՀ օրենսդրությունը պատիժ չի սահմանում Ցեղասպանության ժխտման համար՝ հավելելով, որ Ցեղասպանության հերքման դեպքեր մինչ օրս չեն գրանցվել: ՀՀ ԱԺ-ում հայտարարեցին, որ Հայաստանում ընդհանրապես օրենք չկա Ցեղասպանության ժխտման մասին:

Ինչպես հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, այն, որ երկրում տեղյակ չեն Ցեղասպանության ժխտման մասին օրենքի առկայությանը, վատ չէ՝ նշանակում է կիրառության հարկ չի եղել, այսինքն, Հայաստանում ոչ ոք Ցեղասպանությունը չի ժխտել:

Մինչդեռ, 05.12.2006 ընդունված ՀՀ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաիսն» օրենքի 8-րդ հոդվածում ասվում է. « Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 397-1 -րդ հոդվածով.

«Հոդված 397-1 . Ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը:

Համակարգչային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որեւէ այլ ձեւով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված սույն գլխի մյուս հոդվածներով նախատեսված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---