Կալկաթայում քննարկվել են Արեւմտյան Բենգալ նահանգի եւ Հայաստանի մարզերից մեկի միջեւ փոխգործակցության հաստատման հեռանկարները

Կալկաթայում քննարկվել են Արեւմտյան Բենգալ նահանգի եւ Հայաստանի մարզերից մեկի միջեւ փոխգործակցության հաստատման հեռանկարները

PanARMENIAN.Net - Հնդկաստանում պաշտոնական այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 12-ին ժամանել է Կալկաթա: Կալկաթայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արեւմտյան Բենգալի նահանգապետ Մայանկոտե Կելաթ Նարայանանին, ում հետ քննարկեց Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հնարավորությունները` Արեւմտյան Բենգալ նահանգի եւ Հայաստանի մարզերից մեկի միջեւ փոխգործակցության հաստատման հեռանկարները:

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց նահանգում հարուստ հայկական մշակութային ժառունգության առկայությունը` հինգ եկեղեցի եւ շուրջ երկու հարյուրամյակի պատմություն ունեցող դպրոց եւ ընդգծեց, որ նահանգի իշխանությունները շարունակ հոգատարությամբ են վերաբերվել Արեւմտյան Բենգալում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը:

Էդվարդ Նալբադյանը այցելեց նաեւ Կալկաթայի հայկական դպրոց, ուր հանդիպեց կրթօջախի ուսուցիչների եւ այնտեղ սովորող շուրջ ութ տասնյակ աշակերտների հետ: Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ հնդկահայոց հոգեւոր հովիվ Խորեն Հովհաննիսյանը նշեց, որ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Կալկաթայի հայկական դպրոց, ինչը խորհրդանշական է եւ վկայում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը ՀՀ իշխանությունների կողմից տրվող կարեւորության մասին:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ելույթ ունեցավ կրթօջախի սաների առջեւ, պատասխանեց բազմաթիվ հարցերի: Կալկաթայում Էդվարդ Նալբանդյանը այցելեց Հնդկահայոց թեմի առաջնորդարան` Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցի:

Նախարար Նալբանդյանը եղավ նաեւ Կալկաթայում Մայր-Թերեզայի կողմից հիմնված միաբանությունում, որի տարածքում է գտնվում նաեւ Մայր-Թերեզայի շիրիմը եւ հարգանքի տուրք մատուցեց նրա հիշատակին: Միաբանության առաջնորդների հետ զրույցի ընթացքում, Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց 1988 թ. Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնության հասցնելու գործում Մայր-Թերեզայի ջանքերի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---