Էդուարդ Նալբանդյանն այցելել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան13 նոյեմբերի 2010 - 11:38 AMT PanARMENIAN.Net - 2010թ. նոյեմբերի 12-ին պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը այցելեց Հայոց մարդասիրական ճեմարան` հանդիպելու ճեմարանի սաների, ուսուցիչների, պաշտոնյաների և համայնքի ներկայացուցիչների հետ: Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը բարի գալուստ մաղթեց նախարարին`ի մասնավորի ասելով. «Ձերդ գերազանցություն տիար Նալբանդյան, Ձեր ոգեշունչ ներկայությամբ մենք զգում ենք, պիտի ասեի տեսնում ենք պանդուխտ ու Բիբլիական Արարատի սեգ հայացքը»: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում անդրադարձավ հայ-հնդկական հարաբերություններին և իր պաշտոնական հանդիպումներին, պատասխանեց ճեմարանականների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Արցախին ու հայ-թուրքական հարաբերություններին: Պարոն Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց ճեմարանականներին առ այն, որ վերջիններս քաջատեղյակ էին ազգային հարցերին: Կալկաթայից մեկնելուց առաջ Հայր Խորենը եկեղեցու վարչության ատենապետի և ավագ անդամների ուղեկցությամբ Էդուարդ Նալբանդյանին և նրա տիկնոջը առաջնորդեց Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցի, ուր նախարարը և նրա շքախումբը հաղորդակից դարձան հնդկահայոց 300-ամյա Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգևոր և ազգային հարուստ արժեքներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |