Հայկ Դեմոյան. Հայոց ցեղասպանության ժխտումը պաթոլոգիա է

Հայկ Դեմոյան. Հայոց ցեղասպանության ժխտումը պաթոլոգիա է

PanARMENIAN.Net - «Ես բավական սկզբունքային վերաբերմունք ունեմ Հայոց ցեղասպանության ժխտման նկատմամբ: Ինձ համար այդ երևույթն իր մեջ պաթոլոգիա է պարունակում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, եթե դիտարկել Ցեղասպանության ժխտումը որպես պաթոլոգիկ հիվանդություն, ապա Ցեղասպանությունը ժխտող մարդուն կարելի է վերաբերվել ոչ այդքան խիստ: Նա նշել է, որ այդ երևույթը կարելի է դիտարկել որպես ամբոխից առանձնանալու ցանկություն: Այդ առումով Դեմոյանը նշել է, որ ոչ մի գիտնական կամ ցեղասպանագետ երբեք կասկածի տակ չի դնի Հոլոքոսթը կամ Հայոց ցեղասպանությունը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է պայքարել նմանների դեմ, Դեմոյանը նշել է. «Եթե մարդը ինչ-որ բան է գրում և կասկածի տակ դնում Ցեղասպանությունը, ապա այդ դեպքում անհրաժեշտ է նրան կոնկրետ փաստարկներ ներկայացնել, որոնք նրան բավական բարդ իրադրության մեջ կդնեն»:

Ինչպես պարզել է PanARMENIAN.Net ի թղթակիցը Հայաստանի պետական կառույցներում պատկերացում չունեն այն մասին, որ ՀՀ ՔՕ-ում հոդված կա Ցեղասպանության հերքման կամ մեղմացման համար: Օրինակ, ՀՀ Ազգային անվտնագության ծառայությունում և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին պատասխանեցին, որ տեղյակ չեն, կա արդյոք Հայաստանում օրենք Ցեղասպանության հերքման մասին՝ խորհուրդ տալով դիմել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կամ արդարադատության նախարարություն: Նախարարությունում մեզ պատասխանեցին, որ ՀՀ օրենսդրությունը պատիժ չի սահմանում Ցեղասպանության ժխտման համար՝ հավելելով, որ Ցեղասպանության հերքման դեպքեր մինչ օրս չեն գրանցվել: ՀՀ ԱԺ-ում հայտարարեցին, որ Հայաստանում ընդհանրապես օրենք չկա Ցեղասպանության ժխտման մասին:

Ինչպես հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, այն, որ երկրում տեղյակ չեն Ցեղասպանության ժխտման մասին օրենքի առկայությանը, վատ չէ՝ նշանակում է կիրառության հարկ չի եղել, այսինքն, Հայաստանում ոչ ոք Ցեղասպանությունը չի ժխտել:

Մինչդեռ, 05.12.2006 ընդունված ՀՀ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաիսն» օրենքի 8-րդ հոդվածում ասվում է. « Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 397-1 -րդ հոդվածով.

«Հոդված 397-1 . Ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը:

Համակարգչային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որեւէ այլ ձեւով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված սույն գլխի մյուս հոդվածներով նախատեսված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---