Գորան Բրեգովիչ. Ես սկսեցի հպարտանալ ինձնով, երբ տեսա, թե որքան երկրպագուներ ունեմ Հայաստանում

Գորան Բրեգովիչ. Ես սկսեցի հպարտանալ ինձնով, երբ տեսա, թե որքան երկրպագուներ ունեմ Հայաստանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հայտնի կոմպոզիտոր Գորան Բրեգովիչի և նրա հարսանեկան-թաղման նվագախմբի համերգը: Համերգը կանցնի «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակներում:

«Ես սկսեցի հպարտանալ ինձնով, երբ տեսա, թե որքան երկրպագուներ ունեմ Հայաստանում»,-ասել է Բրեգովիչը նոյեմբերի 15-ի մամլո ասուլիսում: Ըստ երաժշտի, ծրագիրը, որը նա ներկայացնելու է Երևանում, նույնն է, ինչ Նյու Յորքի, Փարիզի ու Լոնդոնի ծրագիրը:

«Ալկոհոլ» անվանումը կրող համերգային ծրագրում ընդգրկվել են նրա հայտնի հիթերը՝ Gas-Gas, Maki, Maki, Kalasnikov, Ederlezi, Mesecina և այլ ստեղծագործություններ:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե կայցելի նա կրկին անգամ Հայաստան, Բրեգովիչն ասել է.«Այո, իհարկե»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---