Հայկական բանակում ոչ կանոնադրական հարաբերություններ չկան, հավաստիացնում են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները15 նոյեմբերի 2010 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը պետք է հատուկ քաղաքականություն վարի, որը կօգնի կանխել ողբերգական դեպքերը հայկական ԶՈւ շարքերում: Այդ մասին Սիվիլիթաս հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Բանակն ու հասարակությունը» քննարկման ընթացքում հայտարարել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ իրավապաշտպանի, Զինված ուժերի բարեփոխումները լոկ ձևական բնույթ են կրում: «Կոռուպցիան Զինված ուժերում, գեներալների կապը բիզնեսի հետ, հասարակական հսկողության բացակայությունը ՊՆ ծախսերի հանդեպ լուրջ մտահագություն է առաջացնում հանրության շրջանում: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ՊՆ-ն այժմ ոչ թե փորձում է հետաքննել բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերը, այլ փորձում է թաքցնել դրանք հանրությունից»,-ասել է Սաքունցը: Իր հերթին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության իրավաբանական բաժնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը նշել է, որ բոլոր ողբերգական դեպքերը, որ կատարվում են այնպիսի փակ համակարգում, ինչպիսին ԶՈւ-ն է, անհնար է թաքցնել հասարակությունից: Նա ընդգծել է, որ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում կանխելու համար ողբերգական դեպքերը հայկական ԶՈւ շարքերում: Ինչ վերաբերում է լուրերին բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների մասին, ապա Ավետիսյանը հայտարարել է, որ հայկական բանակում նման երևույթ չկա: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի Քննարկվել է ՀՀ և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին Բաքուն մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սեպտեմբերի 23–ի ագրեսիայից՝ հայկական կողմի զոհերը գնահատելով 310 մարդ Նշվում է, որ ստորաբաժանումնեը տեղաշարժվել են փոքր խմբերով, ինչն ապահովել է արագ ներթափանցում |