Նենսի Փելոսին կշարունակի ղեկավարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների խմբակցությունը

Նենսի Փելոսին կշարունակի ղեկավարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների խմբակցությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին պահպանել է խմբակցության ղեկավարի պաշտոնը: Փելոսիի վերընտրման օգտին արտահայտվել են 150 դեմոկրատներ: Նրա մրցակիցը` կուսակցության պահպանողական թևի նախագահ Հիթ Շուլերը Հյուսիսային Կարոլինայից, հավաքել է 43 ձայն:

Ներկայացուցիչների նոր պալատում հանրապետականների մեծամասնության առաջնորդը դարձել է Էրիկ Քանթորը, իսկ խոսնակի պաշտոնը զբաղեցրել է Ջոն Բոները:

ԱՄՆ 112-րդ Կոնգրեսն աշխատանքը կսկսի 2011-ի հունվարի 3-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---