Հայաստանի կառավարությունը խթանում է տեսչական բարեփոխումները

Հայաստանի կառավարությունը խթանում է տեսչական բարեփոխումները

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» նախկինում ընդունված որոշման մեջ: Ինչպես ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ստուգումների կասեցման արգելքը վերանում է ստուգում իրականացնող այն մարմինների համար, որոնցում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման ավարտը հաստատվել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի կողմից:»:

Հայաստանում գործարար միջավայրի բարելավումը, լինելով ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրերի առանացքային դրույթներից, հանդիսանում է նաև ՀՀ Կառավարության գործունեության ծրագրի հիմնական ուղղություններից մեկը: Այս առումով գործարար միջավայրի համար էական է տեսչական ստուգումների բեռը: Բիզնեսի բեռի թեթևացման նպատակով 2009 թվականին ՀՀ Կառավարության կողմից արդեն իսկ կասեցվել էին տեսչական ստուգումները մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցած ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ, որը հիմնականում ընդգրկում է փոքր և միջին ձեռնարկությունները (ՀՀ կառավարության 29.05.2009թ. թիվ 594-Ա որոշմամբ) հաստատված ստուգումների արգելքը: Որպես միջանկյալ լուծում կարևորում ենք տեսչական ստուգումների ժամանակավոր կասեցման անհրաժեշտությունը և առաջարկում ենք երկարաձգել վերոնշյալ արգելքի ժամկետը:

Միաժամանակ ՀՀ Կառավարության կողմից արդեն իսկ նախաձեռնվել են համակարգային փոփոխություններ նախատեսող քայլեր. 2009 թվականին հաստատվել է Տեսչական բարեփոխումների հայեցակարգը, որի համաձայն բոլոր տեսչություններն անցնելու են ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի, ինչը էապես նվազեցնելու է ստուգումների հաճախականությունը ոչ ռիսկային տնտեսավարող սուբյեկտների մոտ, ռիսկայինները ստուգվելու են նույն հաճախականությամբ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ այդ հարցը մտահոգում է ՓՄՁ-ների ներկայացուցիչներին, որոնք դիմել էին իրեն առ այն, որ ազատված են ստուգումներից միայն մինչև 2011թ. հունվարի 1-ը: Ըստ վարչապետի, կատարված փոփոխությունները կխթանեն նախատեսված բարեփոխումները: «Մենք կկրճատենք կոռուպցիոն ռիսկերը, որոնց հետ բախվում ենք ստուգումների ժամանակ»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---