Առաջիկա տարիներին Հայաստանում կյանքի ապահովագրություն չի լինի19 նոյեմբերի 2010 - 15:11 AMT PanARMENIAN.Net - 2010-ի նոյեմբերին Հայաստանի ապահովագրական շուկան դարձել է 15 տարեկան: Ինչպես հաղորդել է լրագրողներին մամլո ասուլիսում Հայաստանի Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը, եթե 1997-ի տվյալներով ապահովագրական ընկերությունների կողմից ստանձնած պարտավորությունները կազմել են 60 մլրդ դրամ, ապա 2010-ի արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 3.25 տրլն դրամ: Բացի դրանից, եթե 1997-ին հավաքվել է 431 մլն դրամ արժողությամբ ապահովագրման գումար, ապա 2010-ի 9 ամիսների արդյունքով այդ գումարը կազմել է 6.6 մլրդ դրամ: Ապահովագրական վճարների գումարը 13 տարի առաջ կազմել է 826 մլն դրամ, իսկ 2010-ի երեք եռամսյակների արդյունքով` 1.3 մլրդ դրամ: Հայաստանում 2010-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ գործում են ապահովագրման 6 հազար պայմանագրեր: Օհանջանյանիի խոսքերով, տվյալ պահին Հայաստանում գործում են 9 ապահովագրական ընկերություններ: «Ոչ կյանքի» ապահովագրման կարգով երկրում գործում է լիցենզավորման 18 տեսակ, մինչև ԱՊՊԱ հայտնվելը ոչ մեծ պահաջարկ էր վայելում ավտոմեքենաների կամավոր ապահովագրումը: «Հայաստանում կյանքի ապահովագրություն չկա, կապված նրա հետ, որ 2007-ին ընդունված օրենքի համաձայն, նույն ընկերությունը չի կարող ունենալ «կյանքի» և «ոչ կյանքի» ապահովագրման լիցենզիա: Քանի որ կյանքի ապահովագրման համար պետք է ստեղծել նոր ընկերություն բավական մեծ կապիտալով, ապա առաջիկա տարիներին Հայաստանում հազիվ թե հայտնվի նման ընկերություն»,- ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը |