«Մանկական Եվրատեսիլ 2010»-ն ավարտվեց Հայաստանի հաղթանակով

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ն ավարտվեց Հայաստանի հաղթանակով

PanARMENIAN.Net - «Մանկական Եվրատեսիլ 2010»-ն ավարտվեց Հայաստանի հաղթանակով: Վլադիմիր Արզումանյանի երգը 120 միավոր հավաքեց: Պետք է ասել, որ Արզումանյանը բառացիորեն խլեց հաղթանակը Ռուսաստանի դուետից, որոնք ընդամենը մեկ միավոր պակաս հավաքեցին: Բելառուսի մասնակից Դանիիլ Կոզլովը նույնպես մոտ էր հաղթանակին. նրա երգը գնահատեցին 85 միավոր, և արդյունքում նա զբաղեցրեց 5-րդ տեղը:

Հաղթող Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը 120 միավոր հավաքեց: Մինչև «Մանկական Եվրատեսիլ 2010»-ին մասնակցելու ազգային նախընտրական փուլը 12-ամյա Վլադիմիրի ամենամեծ հաջողությունը «Մանկական Նոր ալիք 2010»-ում 3-րդ աստիճանի դիպլոմն էր:

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Վլադիմիր Արզումանյանը մեկնեց իր կյանքի առաջին մամլո ասուլիսին` որպես մրցույթի հաղթող:

Չնայած իր փոքր տարիքին, լրագրողների հարցերին նա սուր և հումորով պատասխաններ էր տալիս: Պատասխանելով հարցին այն մասին, թե ինքն ինչ պայման էր դրել ծնողներին իր հաղթանակի դեպքում, Արզումանյանն ասաց. «Մայրիկն ինձ երեխա է պարտք: Ինձ եղբայր է պետք»: Անդրադառնալով այն հարցին, թե ինչի մասին են լինելու իր երգերը, եթե նա ձայնասկավառակ ձայնագրի, Վլադիմիր Արզումանյանը պատասխանեց. «Ձայնասկավառակը կձայնագրեմ ինչպես բոլոր հայերը` սիրո մասին», հաղորդում է eurovision.org.ru-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---