Մարսելում կկայանա Արևմտյան Հայաստանի հայերի Հայ Ազգային Խորհրդի Երրորդ Կոնգրեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին և 28-ին Մարսելում (Ֆրանսիա) կկայանա Արևմտյան Հայաստանի հայերի Հայ Ազգային Խորհրդի Երրորդ Կոնգրեսը:

Կոնգրեսի առաջին օրը կկայանան Արևմտյան Հայաստանի խնդիրներին ու Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքներին նվիրված ելույթներ: Երկրորդ օրը նվիրված է Արևմտյան Հայաստանի սահմանների մասին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշման 90-ամյակին: Կհնչեն նաև ելույթներ, որոնց ժամանակ կներկայացվեն 2011 թվականին կազմակերպության գործունեության համար առաջարկվող որոշումներ:

Ինչպես հաղորդում է «Երկրամասը», Կոնգրեսին կմասնակցեն Արևմտյան Հայաստանի հայերի Հայ Ազգային Խորհրդի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: Ենթադրվում է, որ Ժողովին հեռակա կարգով կմասնակցեն նաև հեռախոսային և ինտերնետ-կապի միջոցով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---