Պորտուգալիայի արտգործնախարարը 2011 թ. առաջին կեսին կժամանի Երեւան

PanARMENIAN.Net - Աֆղանստանին նվիրված պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով ՆԱՏՕ-ի Խորհրդի հանդիպմանը մասնակցելու նպատակով Լիսաբոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արտգործնախարար Լուիս Ամադոյի հետ: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին Լուիս Ամադոն ասաց. «Ի դեմս Պորտուգալիայի Հայաստանը ունի վստահելի բարեկամ, որը պատրաստ է ընդլայնել բոլոր ոլորտներում համագործակցությունը»:

Նախարար Նալբանդյանն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանը ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել Պորտուգալիայի հետ հարաբերությունների զարգացումը խթանելու համար, եւ ստեղծելու այնպիսի փոխգործակցություն, ինչպիսին ունի եվրոպական շատ երկրների հետ: Զրույցի ընթացքում նախարարները կարեւորեցին քաղաքական երկխոսության խթանման ուղղված քայլերի ձեռնարկումը, քննարկեցին արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը, երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը, տնտեսական համագործակցությանը, վերաբերող հարցեր:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ընդունելով Էդվարդ Նալբանդյանի՝ Հայաստան այցելելու հրավերը Պորտուգալիայի արտգործնախարարը տեղեկացրեց, որ Երեւան կժամանի 2011 թ. առաջին կեսին:

Գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Պորտուգալիայի պաշտպանության նախարար Օգուստո Սանտոս Սիլվայի միջեւ: Երկու երկրների պաշտպանության նախարարները շահագրգիռ քննարկում ունեցան իրենց ղեկավարած գերատեչությունների համագործակցության ծավալման հնարավորությունների շուրջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---