Հայկ Բաբուխանյան. Հայաստանի համար ղարաբաղյան կարգավորման ամենաբարդ շրջանը պատերազմն էր22 նոյեմբերի 2010 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար ղարաբաղյան կարգավորման ամենաբարդ շրջանը պատերազմն էր, որն արդեն անցյալում է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը՝ մեկնաբանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հայտարարությունը: «Ղարաբաղյան հակամարտությունը դեռ երկար կշարունակի մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա հարցը: Մեր համար ամենաբարդ շրջանը պատերազմն էր: Այժմ արդիական խնդիր է մեր նվաճումների պահպանումը»,-ասել է Բաբուխանյանը՝ հավելելով, որ պատկերացում չունի, թե ինչ բարդ շրջանի մասին էր ասում Սեմնեբին: «Այն փաստը, որ որոշակի արագացումներ են նկատվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, այդ թվում` երկու երկրների նախագահների վերջին հանդիպումները, հիմք են տալիս հուսալու, որ ղարաբաղյան գործընթացում բարդ շրջանը ետևում է մնացել»,- ասել է Սեմնեբին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |