Սփյուռքի եւ Հայաստանի աջակցության շնորհիվ Արցախը կարողացավ ապաքինվել պատերազմի ծանր վերքերից եւ դառնալ կենսունակ երկիր22 նոյեմբերի 2010 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ԱՄՆ Պասադենա քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2010»-ի շրջանակներում կազմակերպված գալա-միջոցառմանը, որտեղ հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես ասել է. « Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեմ հանդիպել եւ ողջունել Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին: Աշխարհասփյուռ հայությունը միշտ ընդգծված դերակատարություն է ունեցել Հայրենիքի եւ հատկապես Արցախի զարգացման ու զորացման գործում: Վերջին 15 տարվա ընթացքում համահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում իրականացվել են տասնյակ միլլիոն դոլար արժողությամբ տարբեր ծրագրեր: Արցախի ժողովուրդը շնորհակալ է նման հոգատար վերաբերմունքի համար: Մեկ տարի առաջ համայն հայությունը համախմբեց իր ջանքերը հինավուրց հայկական քաղաքներից մեկի` Շուշիի վերականգնման ու զարգացման գաղափարի շուրջ: Շուշիում արդեն սկսված են վերականգնողական աշխատանքները եւ գտնվում են ակտիվ փուլում: Մենք վստահ ենք, որ այս քաղաքն անպայման կդառնա ժամանակակից ու ծաղկուն»: «Արցախի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից է նաեւ խմելու ջրի հարցը: Այն ունի եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ սոցիալ-կենցաղային առանցքային նշանակություն: Մեր բնակչությունը առայսօր մեծ դժվարությունների է հանդիպում խմելու ջրի իր մինիմալ կարիքները հոգալու գործում: Մայրաքաղաք Ստեփանակերտում, շրջկենտրոններում եւ գյուղերում զգացվում է ջրի խիստ պակաս: Մարդիկ ստիպված են մեծագույն դժվարություններով լուծել իրենց ամենօրյա կենցաղային խնդիրները: Մեր հանրապետությունում շուրջօրյա ջրամատակարարում է իրականացվում միայն մայրաքաղաքի մի քանի թաղամասերում եւ մի շարք բնակավայրերում, ինչը մեզ հաջողվել է վերջերս: Իհարկե, Արցախի իշխանությունները փորձում են ուժերի ներածին չափով թեթեւացնել բնակչության հոգսերը: Այնուամենայնիվ, ամբողջ հանրապետության կտրվածքով այն պահանջում է համայն հայության ջանքերի համախմբում»,-ասել է Բակո Սահակյանը: Նա հավելել է, որ միասին մենք ի վիճակի ենք լուծում տալ այս հարցին: Արցախի Հանրապետությունն ունի հսկայական ջրային պաշարներ: Այստեղից են սկիզբ առնում Թարթառը, Արփան, Որոտանը եւ այլ խոշոր գետեր: Արցախում մեկ շնչին բաժին ընկնող միայն մակերեսային հոսքի ջրային պաշարները կազմում են 19 հազար խորանարդ մետր, իսկ Արաքսի ջրերի հետ միասին` ավելի քան 65 հազար: Այս չափանիշով Արցախը ջրային պաշարներով ամենաապահովված երկրների շարքին է դասվում: Պետք է ուղղակի ճիշտ օգտագործել այդ հարստությունը եւ կառուցել ժամանակակից ջրային համակարգեր: «Մենք` հայերս, խոսելով հայրենիքի մասին, հաճախակի ենք օգտագործում «մեր հողն ու ջուրը» արտահայտությունը: Այն ունի խոր իմաստ: Ջուրը մարդուն հողի հետ կապող ամենակարեւոր գործոններից մեկն է: Առանց ջրի իրոք չկա կյանք: Ջրի հիմնախնդիրն առնչվում է կենսագործունեության բոլոր ոլորտների հետ: Լուծում տալով այդ հարցին, մենք հուսալի հիմք ենք ստեղծում Արցախի սոցիալ-տնտեսական ամբողջ համակարգի զարգացման համար` նրա վաղվա օրը դարձնելով բարեկեցիկ ու հուսալի: Եվ այս գործում մենք ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը: Այսօր այս դահլիճում հավաքվել են մարդիկ, ովքեր ներկայացնում են հայկական Սփյուռքը եւ միշտ իրենց անձնական ավանդն են բերել հայրենիքի զարգացման ու բարգավաճման գործին: Հենց ձեր` Սփյուռքի եւ Մայր Հայաստանի մեր քույրերի ու եղբայրների աջակցության շնորհիվ Արցախը կարողացավ ապաքինվել պատերազմի ծանր վերքերից եւ դառնալ կենսունակ երկիր` հպարտություն ներշնչելով բոլոր հայերին աշխարհի տարբեր ծայրերում: Համոզված եմ, որ այս ոգով մենք կշարունակենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը եւ համատեղ ուժերով կարձանագրենք նոր փայլուն հաղթանակներ»,-ասել է Արցախի նախագահը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը |