Հայ բանկիրները նշում են իրենց մասնագիտական տոնը22 նոյեմբերի 2010 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Հայաստանի բանկերի միության դահլիճում նշել են Բանկային աշխատողի օրը: «Առողջ բանկային համակարգն առողջ տնտեսության գրավականն է»,-ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը՝ շնորհավորելով բանկային ոլորտի աշխատակիցներին: Միջոցառմանը ներկա էին գտնվելու ՀՀ ԿԲ նախագահը և ԿԲ Խորհրդի անդամները, Հայաստանի բանկերի միության ղեկավարությունը, ՀՀ առևտրային բանկերի ղեկավարները, Ճյուղային Հանրապետական միության ներկայացուցիչները և բանկերի աշխատակիցները: Անդրադառնալով երկրի բանկային համակարգի նվաճումներին՝ Արարատ Ղուկասյանը նշեց, որ համակարգը կարողացավ հաղթահարել ծանր ճգնաժամային շրջանը, իսկ 2010թ. նվաճում կարելի է համարել մրցունակ միջավայրի ձևավորումը վարկավորման ոլորտում: «Լավ հաճախորդների ներգրավելու համար, բանկերը կարողացան մրցունակ վարկային դաշտ ձևավորել և պայքարել լավագույն ծառայություններ տրամադրելու համար»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, ապա այդ առնչությամբ Արարատ Ղուկասյանը նշել է, որ Հայաստանի բանկերի միությունը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կաշխատի բանկային համակարգի բարելավման ուղղությամբ: «Մասնավորապես, ցանկանում ենք բարելավել այն միջավայրը, որտեղ գործում են վարկատուները»,-հավելել է նա: Միջոցառման շրջանակներում բանկերի լավագույն աշխատակիցներին պատվոգրեր հանձնվեցին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա |