Բերման է ենթարկվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայողի մահվանը հանցակից լինելու մեջ կասկածվող զինվոր22 նոյեմբերի 2010 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետությունում բերման է ենթարկվել ժամկետային զինծառայող, որին կասկածում են ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայողի մահվանը հանցակից լինելու մեջ: Զինվորին, որի անունը հետաքննության շահերից ելնելով չի հրապարակվում, առայժմ մեղադրանք չի ներկայացվել: Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լևոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.), հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը: Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ` Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) և Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ.1991թ.): Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են, հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը: Այս գործով «Երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |