Հայաստանն ու Սիրիան ամեն ինչ անում են բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Սիրիայի միջև ստեղծվել են սերտ պատմական հարաբերություններ և երկու երկրներն ամեն ինչ անում են բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Այդ մասին, դիմավորելով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և նրա գլխավորած պատվիրակությանը Դամասկոսի միջազգային օդանավակայանում, հայտարարել է Սիրիայի Ժողովրդական ժողովի խոսնակ Մահմուդ Ալ Աբրաշը: Ըստ նրա, Հովիկ Աբրահամյանի այցը Սիրիա էլ ավելի կամրապնդի Դամասկոսի ու Երևանի հարաբերությունները: Այցի շրջանակներում ակնկալվում է, որ Հայաստանի ու Սիրիայի խորհրդարանների խոսնակները փոխըմբռնման հուշագիր կստորագրեն:

Իր հերթին Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև բարձր մակարդակի վրա են, վստահություն հայտնելով, որ նրա այցը թույլ կտա նոր մակարդակի բարձրացնել այդ հարաբերությունները, հաղորդում է ISIRA-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---