Լոս Անջելեսում քննարկվեցին առողջապահության զարգացման հարցերն Արցախում

Լոս Անջելեսում քննարկվեցին առողջապահության զարգացման հարցերն Արցախում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին Լոս Անջելես քաղաքում ընդունել է ամերիկահայ հայտնի պլաստիկ վիրաբույժ և բարերար Արմեն Վարդանիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի առողջապահության, մասնավորապես, պլաստիկ վիրաբուժության զարգացման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը կարևորել է այս ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների և փորձի կիրառումը` այն համարելով Արցախում պահանջված և անհրաժեշտ:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին սատարելու և Լոս Անջելեսում «Հեռուստամարաթոն-2010»-ի հովանավորության համար:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---