Քարդաշյան քույրերը կոչ են անում ամերիկացիներին մասնակցել Արցախի օգնության նվիրատվություններին

Քարդաշյան քույրերը կոչ են անում ամերիկացիներին մասնակցել Արցախի օգնության նվիրատվություններին

PanARMENIAN.Net - Ամերիկացի հայազգի ֆոտոմոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը և նրա քույր Քորթնի Քարդաշյանը կոչ են արել ամերիկացիներին մասնակցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակներում Արցախի օգնության հանգանակությանը: «Մենք մասնակցում ենք հանգանակությանը և կոչ ենք անում աջակցել «Հայաստան» հիմնադրամին»,- ասել են Քարդաշյան քույրերը Hollyscoop տեսաուղերձում, որը տեղադրված է YuoTube կայքում:

«Հայաստան» հիմնադրամի նախաձեռնությունն ավելի վաղ պաշտպանել էր ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն:

Այս տարի հիմնդրամի հեռուսամարաթոննն ընթանում է «Ջուրը կյանք է» կարգախոսով: Սպասվում է, որ այս տարի Ֆրանսիայում հավաքվելու են 10 տոկոսով ավել ֆինանսական միջոցներ, քան 2009-ին, երբ հավաքվել էր 1.3 մլն եվրո: 12-ժամանոց հեռուստամարաթոնի հեռարձակումը նախատեսված է նոյեմբերի 25-ին: Ավանդույթի համաձայն, հեռարձակումը կայանալու է Լոս Անջելեսից հայկական ժամանակով երեկոյան 8-ից մինչև առավոտյան ժամը 8-ը: Տարվա ընթացքում հավաքված միջոցներն ուղորդվելու են Արցախի և Հայաստանի գյուղական համայնքների ջրային համակարգի բարելավմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---